Դավիթ Առուշանյանը վայր է դնում պատգամավորական մանդատը

Հինգշաբթի, Դեկտեմբերի 12, 2024

Anna Vardanyan
3 շաբաթ առաջ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Առուշանյանը վայր է դնում պատգամավորական մանդատը։ Նա պատգամավորական լիազորությունները վաղաժամ դադարեցնելու մասին դիմում է ներկայացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին:

ԱԺ-ից այս կապակցությամբ հայտնել են. «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Առուշանյանը 2024 թվականի դեկտեմբերի 11-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»: